«Ռեալ Մադրիդը» երեկ սկսեց նախապատրաստությունը 2020/21 թվականների մրցաշրջանի համար։ «Արքայական» ակումբի կազմ էր վերադարձել նաև Դանի Սեբալյոսը, որը անցած մրցաշրջանն անցկացնում էր «Արսենալում» վարձակալական հիմունքներով։
La Sexta-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը գրում է, որ իսպանացի կիսապաշտպանը ևս մեկ տարով կտեղափոխվի «Արսենալ» վարձակալությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սեբալյոսը հնարավոր է վերադառնա «Ռեալ» ու միայն նախամրցաշրջանային պատրաստությունից հետո որոշում կայացվի նրա ապագայի վերաբերյալ։
Դանի Սեբալյոսը «Ռեալում» է 2017 թվականից։