Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրներին իրենց զորակցություններն են հայտնում բազում հայ գործող և նախկին ֆուտբոլիստներ, որոնց թվում են Էդգար Մանուչարյանը, Վահան Բիչախչյանը, Աղվան Դավոյանը, Դավիթ Մանոյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Արտակ Գրիգորյանը, Գևորգ Օհանյանը, Վարդան Բակալյանը, Ղուկաս Պողոսյանը և այլ ֆուտբոլիստներ՝ սոց. ցանցերի իրենց էջերում տեղադրելով նույն տեքստը.
«Իմ զորակցությունն եմ հայտնում Գոռ և Էդգար Մալաքյաններին, որոնք ձերբակալվել են օգոստոսի 30-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Պահանջում եմ, որ իրավապահները ներկայացնեն միջադեպի ողջ եղելությունը, այլ ոչ թե դրվագներ: Ցավալի է, որ ներկայումս միջադեպը ներկայացվում է միակողմանի’ խախտելով ֆուտբոլիստների անմեղության կանխավարկածը»,-գրված է հայտարարության մեջ: