«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Նարեկ Պետրոսյանը խզել էին աշխատանքային պայմանագիրը, սակայն համագործակցությունը շարունակելու որոշում է կայացվել։ Այսպիսով Նարեկ Պետրոսյանը կշարունակի իր ելույթներն «Ուրարտուում»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Նարեկ Պետրոսյանը «Ուրարտուի» սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթակիր: «Ուրարտուի» կազմում նա բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 93 հանդիպման: