Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված երկարատև դադարից հետո «Ուրարտու» ակադեմիայի թիմերը վերսկսել են մարզումները։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Պատանի ֆուտբոլիստներն արդեն կանոնկարգված մարզումներ են անցկացնում և նախապատրաստվում նոր մրցաշրջանի մեկնարկին։
Հավելենք, որ մարզումները կազմակերպվում և անցկացվում են՝ անվտանգության բոլոր կանոններին համապատասխան։