«Միլանը» և «Այնտրախտը» կփոխանակվեն հարձակվողներով, տեղեկացնում է Bild-ը:
Իտալական ակումբի հարձակվող Անդրե Սիլվան կարիերան կշարունակի «Այնտրախտում», իսկ Անտե Ռեբիչը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են գերմանական ակումբին, հիմնական պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռեբիչը «Միլանի» կազմում մասնակցել է 30 հանդիպման և դարձել ՝ 12 գոլի հեղինակ: Սիլվան «Այնտրախտում» անցկացրեց 37 հանդիպում և խփել ՝ 16 գնդակ: