«Ռենի» դարպասապահ Էդուարդ Մենդին կարող է տեղափոխվել Անգլիա: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ Լոնդոնի «Չելսին» 20 միլիոն եվրոյի առաջարկ է կատարել սենեգալցի դարպասապահի համար:
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը մերժել է «ազնվականների» նախորդ առաջարկը:
Լիգա 1-ի վերջին մրցաշրջանում Մենդին անցկացրած 24 խաղում բաց է թողել 19 գնդակ:
























































