«Գանձասար-Կապանը» պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտնել է երկու նոր ձեռքբերման մասին։ Թիմին են միացել Ռոկաս Կռուսնաուսկասը և Էդուարդ Ավագյանը։
Լիտվացի ֆուտբոլիստը նախկինում հանդես էր գալիս «Նոայում», իսկ Ավագյանը՝ «Ալաշկերտում»։
Էդուարդը նաև հանդես է եկել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում։
Պայմանագրերի վերաբերյալ մանրամասները չեն նշվում։