Պաշտպան Տիագո Սիլվան, որն այսօր տեղափոխվեց «Չելսի», մեկնաբանել է իր տրանսֆերը:
«Այնքան ուրախ եմ «Չելսիին» միանալու համար: Հրաշալի է, որ մյուս մրցաշրջանում լինելու եմ Ֆրենկ Լեմպարդի հիանալի կազմի մի մասը: Ես այստեղ եմ, որ օգնեմ տիտղոսներ նվաճել: Շուտով կհանդիպենք, «Չելսիի» երկրպագուներ: Անհամբեր սպասում եմ «Ստեմֆորդ Բրիջում» խաղալուս»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի կայքը:
Բրազիլացին «կապույտների» հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել՝ ևս մեկով այն երկարաձգելու հնարավորությամբ: