«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի և լոնդոնյան ակումբի հետ Գավաթը նվաճելու մասին.
«Սա անհավանական է: Կարիերայիս կարևորագույն պահն է: Ես շատ երջանիկ եմ: ՉԼ Գավաթը նվաճելը մեծ նվաճում է:
Վնասվա՞ծքս. այդ պահին գլխումս խառնաշփոթ էր: Դժվար էր այդքան շուտ լքել խաղադաշտը: Բայց նման մակարդակում չի կարելի խաղալ, եթե դու պատրաստ ես 70 %-ով: Ես ուրախ եմ, որ թիմը պահպանեց հանգստությունն ու լավ պաշտպանվեց:
Մեզ համար դժվար էր, բայց կարողացանք: Վերջիվերջո, մենք պարգևատրվեցինք այն ամենի համար, ինչ արել էինք: Ինձ համար սա առանձնահատուկ պահ է՝ հաշվի առնելով այն ճնշումը, որն առկա էր Փարիզում: Բոլորը սպասում էին, որ մենք կհաղթենք Չեմպիոնների լիգայում:
Երբ ՊՍԺ-ն դուրս էր մնում ՉԼ-ից, մարդիկ ցանկանում էին գտնել մեղավորին, և դա միշտ ես էի: Շատ վատ է:
Հուսով եմ՝ ապագայում ՊՍԺ-ն կհաղթի այս մրցաշարում, քանի որ այնտեղ ես շատ ընկերներ ունեմ: Ես միշտ կլինեմ ՊՍԺ-ի երկրպագուն»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում RMC Sport.-ը:
36-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը 2012-ից 2020 թվականներին է հանդես եկել ՊՍԺ-ում: