Լոնդոնի «Չելսին» պաշտոնական կայքում հայտարարեց պաշտպան Տիագո Սիլվայի հետ պայմանագիր կնքելու մասին: Այն նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով 2 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ:
ՊՍԺ-ից հեռանալուց հետո Սիլվան ազատ գործակալի կարգավիճակ ուներ ու նոր թիմին անվճար է միացել: