Դարպասապահ Պեպե Ռեյնան, որը նախօրեին պայմանագիր է կնքել «Լացիոյի» հետ, մեկնաբանել է իր ընտրությունը:
«Ընտրել եմ «Լացիոն», որովհետև նրանք ֆուտբոլի կարևոր մասն են: Սա մի նախագիծ է, որն ուզում է շարունակել աճել, որպեսզի ինչ-որ կարևոր բան հաղթի: Եկել եմ օգնության ձեռք մեկնելու:
Պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Ուզում ենք հաջողության հասնել այն բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք: Սա ֆուտբոլ է. ուզում եմ դա փոխանցել ողջ թիմին»,- Ռեյնայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: