Իտալական «Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան մոտ է «Լացիո» տեղափոխվելուն: 38-ամյա իսպանացին արդեն Հռոմում է՝ բուժզննում անցնելու նպատակով:
«Լացիոն» օդնավակայանից Ռեյնայի լուսանկարն է հրապարակել: Դարպասապահն այսօր բուժզննում կանցնի, որից հետո կստորագրի երկամյա պայմանագիր:
Նախկինում հաղորդվում էր, որ Ռեյնայի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»: Նախորդ առաջնության երկրորդ հատվածը Ռեյնան վարձավճարով անցկացրեց «Ասթոն Վիլլայում», որի կազմում անցկացրած 12 խաղում բաց թողեց 20 գնդակ:
«Նապոլիից» ու «Միլանից» հետո «Լացիոն» կդառնա Ռեյնայի երրորդ իտալական ակումբը:
👍 @PReina25 è arrivato nella Capitale!#CMonEagles 🦅 pic.twitter.com/ijRdfyZRIo
— S.S.Lazio (@OfficialSSLazio) August 25, 2020