«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կշարունակի անգլիական «Էվերթոնում»։
Իսպանական AS պարբերականը գրում է, որ կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Գուդիսոն պարկ» գրեթե կայացած է։ Տրանսֆերի կայացման գործում մեծ դեր է խաղացել «իրիսների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, որը Խամեսի հետ նախկինում աշխատել է «Ռեալում» և «Բավարիայում»։
«Էվերթոնը» «Ռեալին» 25-ից 30 միլիոն եվրոյի միջակայքում գումար է վճարելու Խամեսի տրանսֆերը ձեռքբերելու համար։
Ավելի վաղ Խամեսը հրապարակայնորեն հայտարարել էր, որ ցանկանում է լքել «Ռեալը», քանի որ մադրիդյան թիմում անհրաժեշտ խաղաժամանակ չի ստանում։