Հայտնի է դարձել, թե որքան գումարով Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստ է վաճառել կիսապաշտպաններ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկներին եվրոպական ակումբներ:
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, «երկաթուղայինները» երկու ֆուտբոլիստներին միասին գնահատել են 50 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեքսեյ Միրանչուկի ծառայություններով հետաքրքրված են «Զենիթը», «Յուվենտուսը», «Նապոլին» և «Միլանը»: Անտոնի նկատմամբ հետաքրքրությունը մարվել է վնասվածքի պատճառով խաղադաշտում նրա երկարատև բացակայության ֆոնին:
Հարկ է նշել, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը եղբայրներից յուրաքանչյուրին գնահատում է 16 մլն եվրո։