Երեկ՝ նոյեմբերի 15-ին, որոշվել են ևս երկու հավաքականներ, որոնք ապահովել են իրենց մասնակցությունը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:
Եվրո-2020-ի ուղեգիր նվաճած Ռուսաստանի, Բելգիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Չեխիայի հավաքականներին միացել են Շվեդիայի և Ֆինլանդիայի ազգային թիմերը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 12 ազգային ասոցիացիաների 12 քաղաքների 12 ստադիոններում: Մրցաշարին կմասնակցեն 24 հավաքականներ, որոնք կբաժանվեն 4-ական թիմերի և 6 խմբերի: Եվրո-2020-ի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 30-ին Բուխարեստում: