«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «կարմիր սատանաները» պատրաստ են քայլեր ձեռնարկել ձեռք բերելու համար «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հալանդին և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՄՅՈւ-ն պատրաստ է 200 միլիոն ֆունտ ծախսել այս երկու տրանսֆերների համար։
Հաղորդվում է, որ Հալանդի տրանսֆերն իրականացնելու համար «Ման․ Յունայթեդը» քայլեր է ձեռնարկելու հունվարին։