Ֆուտբոլային աշխարհում դարպասապահները հազվադեպ են աչքի ընկնում գոլերով: Հենց սրա շնորհիվ այդ գոլերը հիշվում են տասնյակ տարիների ընթացքում: Առաջարկում ենք վայելել ֆուտբոլի պատմության 10 լավագույն գոլերը, որոնք խփել են դարպասապահները:
10.Ալբերտո Բրինոլի (2017)
«Բենևենտոն» Սերիա Ա-ի նորեկն էր: Նրանց հաջողվել էր գերազանցել 87-ամյա ռեկորդը, որը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Դրա համար նրանք ստիպված են եղել պարտվել 2017-18 մրցաշրջանի առաջին 14 խաղերում։ Հինգ առաջատար լիգաների ոչ մի ակումբի չի հաջողվել կրկնել այս մղձավանջային արդյունքը:
Այս անհաջող շարքից հետո թիմին հաջողվեց ոչ ոքի խաղալ հզոր «Միլանի» հետ: Նույնանուն քաղաքի թիմը մինչև հիմա հիշում է այն պահը, երբ լրացուցիչ ժամանակում հաշիվը հավասարեցնել հաջողվեց մրցակցի դարպասապահին։
9. Պետեր Շմեյխել (2001)
Մեծ դանիացին չկարողացավ փրկել «Աստոն Վիլայի» հետ խաղը, սակայն գեղեցկությամբ այն հանդիսանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության դարպասապահի կողմից խփված ամենագեղեցիկ գոլը:
8. Ալի Աամադա (2012)
95-րդ րոպեն իդեալական ժամանակ է դարպասապահի գոլի համար։ Դա ապացուցել է «Թուլուզից» աչքի ընկած Ալի Աամադան, որը «Ռենի» հետ խաղում հավասարեցրեց հաշիվը:
7. Ռենե Իգիտա (1995)
Շատերը Իգիտին ծաղրածու են համարում 1990-ի ԱԱ-ում իր հիմարությունների ևԱնգլիայի հետ ընկերական խաղում կատարած անհեթեթ կարիճի հարվածից հետո:
Բայց նրա տաղանդը հերքելը հիմարություն է: Նրա տուգանային հարվածը «Ռիվեր Փլեյթի» դեմ չի կարող չտպավորել։ «Աթլետիկո Նասիոնալում» մինչ օրս հիշում են իրենց սիրելի դարպասապահի հերոսությունը։
6. Մարտ Պոմ (2003)
Մարտ Պոմը, թերևս, ամենանշանավոր էստոնացի ֆուտբոլիստներից է և հայտնի է դարձել «Դերբիում», որտեղ նրան 2000 թվականին ճանաչել են լավագույն ֆուտբոլիստ
Ցավոք, հենց «Դերբիի» դարպասին էլ խփվել է նրա հիանալի գոլը 2003-04 մրցաշրջանում։
5. Ջիմի Գլաս (1999)
Անգլիայի պատմության մեջ դարպասապահի կողմից խփված կարևորագույն գոլերից մեկը Գլասին է պատկանում, որի շնորհիվ «Կարլայլը» պահպանեց իր տեղը լիգայում: Զարմանալի չէ, որ երկրպագուները չեն կարողացել զսպել իրենց հիացմունքը՝ նետվելով խաղադաշտ։
4. Ռոժերիո Սենի (2011)
Բրազիլացի Ռոժերիո Սենին ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած դարպասապահն է։ 2015-ին նա ավարտեց կարիերան խփված 132 գոլով: «Սան Պաուլոյին» խփած այս գոլը 100-րդն էր նրա կարիերայում:
3. Խոսե Լուիս Չիլավերտ (3) (1999)
Հայտնի պարագվայցի դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը նույնպես գիտեր և սիրում էր զարմացնել մրցակցին գոլերով: Նա նույնիսկ հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Վելես Սարսֆիլդի» կազմում՝ «Ֆերկարիլ Օեսթեի» դեմ խաղում։
2. Մարտին Հանսեն (2015)
Ոչ ոք նման գեղեցկություն չէր սպասում դանիացի Մարտին Հանսենից, որը ժամանակին նստած էր «Լիվերպուլի» պահեստայինների նստարանին: Նման հարվածին կնախանձեն անգամ որակյալ հարձակվողները:
1. Օսկար Մասուլուկե (2016)
Հանսենի գոլը լավն է, բայց ոչինչ չի համեմատվի այն խելագարության հետ, որն արել է հարավաֆրիկացի Օսկար Մասուլուկեն՝ վերջին րոպեներին շրջադարձ հարվածով գրավելով «Օռլանդո Պայրետսի» դարպասը: