Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Եվրո-2020-ի ընտրական խաղում Լիտվայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (6:0) մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկը:
«Նա լավ վիճակում է։ Ես դրանում չէի կասկածում, ինչի մասին խոսել եմ դեռ խաղից առաջ։ Ինչ-որ մեկը կասկածում էր, բայց ես՝ ոչ», — մասնագետի խոսքերն է մեջբերում goal.com-ը։
Ավելի վաղ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին երկու խաղում անընդմեջ փոխարինել էր Ռոնալդուին և հայտարարել, որ ֆուտբոլիստը ծնկի անհարմարություն է զգում: