«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Բավարիայի»՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին:
«Դժվար է ավելի լավ պատմություն գրել 8 ամսում (Ֆլիկի մասին/խմբ.):
«Բավարիայի» բախտը մի փոքր բերել է: Այս ամբողջ քաոսի մեջ նրանք լավագույն գրաֆիկն ունեին, որը հարմար էր Չեմպիոնների լիգայի համար:
Հիմա նրանք լավագույն թիմերից մեկն են: Նրանք հիանալի կազմ ունեն: Յուրաքանչյուր դիրքում նրանք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ ունեն: Նրանցից բոլորը ծաղկման շրջանում են»,-ասել է Կլոպը ZDF-ի հետ զրույցում: