Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով իր կարիերայում առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, Instagram-յան իր էջում լուսանկար է հրապարակել իր «նոր սիրեցյալի» հետ:
«Ահա այսպես զարթնեցի այսօր»,- գրել է լեհ հարձակվողը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիան» հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ (1-0):
Հավելենք, որ Լևանդովսկին ամուսնացած է հայտնի կին կարատեիստ Աննա Լևանդովսկու հետ: