«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը շուտով կդառնա «Չելսիի» խաղացող:
Ըստ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, առաջիկա մի քանի ժամվա ընթացքում լոնդոնյան ակումբը կձևակերպի ֆուտբոլիստի տրանսֆերը: Աղբյուրի համաձայն, «Չելսին» ֆուտբոլիստի համար կվճարի 80+20 միլիոն եվրո: Աղբյուրը նշում է, որ «Բայերը» ընդունել է այս առաջարկը:
Այս տեղեկությունը հաստատում է նաև Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, ով նշում է, որ Հավերցը կստորագրի 5-ամյա պայմանագիր:
2019/20 մրցաշրջանում Հավերցը 45 խաղ է անցկացրել «Բայերի» կազմում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: