«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը կանադացի առաջին ֆուտբոլիստն է, ով երբևէ հաղթել է Չեմպիոնների լիգան:
«Ո՞վ կմտածեր, որ Կանադայից մի տղա կհաղթի Չեմպիոնների լիգան: Եթե երկու տարի առաջ ինչ-որ մեկը ինձ այդ մասին ասեր, ես հաստատ չէի հավատա»,- մեջբերում է Դեյվիսին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երեկ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթեց ՊՍԺ-ին (1-0) և նվաճեց այս մրցաշրջանում իր երրորդ տիտղոսը՝ ավելի վաղ նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնությունը և Գերմանիայի գավաթը: