Մադրիդի «Ռեալը» գրեթե համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով ամռանն իսպանական թիմ տեղափոխվելու հարցում: Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանավոր համաձայնության են եկել անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Նշվում է, որ մոտ ապագայում կանադացի խաղացողը գործարք կկնքի ամռանը կայանալիք տրանսֆերի վերաբերյալ:
Նշենք, որ Դեյվիսի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։ Այս մրցաշրջանում 24-ամյա կանադացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 մլն եվրո։