«Մանչեսթեր Յունայթեդի» շանսերն ավելի մեծ են «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերը գնելու հարցում, հաղորդում է Dagbladet-ը:
Հնարավոր է ՝ նորվագացու տրանսֆերը ձեռք բերելու գործում կարողանա օգտակար լինել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ, միևնույն ժամանակ ֆուտբոլիստի հայրենակից Օլե-Գունար Սուլշերը: Իր հերթին Սուլշերը երիտասարդ գոլահարին իր թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի :
Ավստրիական թիմը նորվեգացու տրանսֆերի դիմաց ակնկալում է 90-100 մլն եվրո:
Այս մրցաշրջանում Հալանդն անցկացրած 18 խաղում խփել է 26 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: