Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ «Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Լա Լիգա:
33-ամյա կիսապաշտպանը, ով յոթ տարի խաղացել է իտալական ակումբի կազմում, պայմանագրի լրանալուց հետո այս ամռանը դարձել է ազատ գործակալ:
Ֆուտբոլիստը մոտ է «Վիլյառեալ» տեղափոխվելուն, կողմերը բանակցում են, որը, ըստ աղբյուրի հաջողությամբ է ընթանում:
2013-ին Իտալիա տեղափոխվելուց առաջ Կալյեխոնը խաղացել էր «Ռեալի» և «Էսպանյոլի» կազմում: «Նապոլիի» հետ նա երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը: