Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը մոտ է չինական «Դալյան Իֆան» տեղափոխվելուն, տեղեկացնում է IL Mattino-ն:
Իսպանացին սկսել է քիչ խաղաժամանակ ստանալ նեապոլյան ակումբում, ինչը նրան բացարձակապես դուր չի գալիս:
Նշվում է, որ Կալյեխոնին չինական ակումբ է հրավիրել իսպանացու նախկին թիմակիցը ՝ Մարեկ Համշիկը:
Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում ու դարձել ՝ 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: