Սլովակիայի հավաքականի ավագ Մարեկ Համշիկը կիսվել է Իսպանիայի հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով․
«Մեր խմբում բոլոր թիմերը մրցաշարային առումով դեռ «ողջ են», այդ իսկ պատճառով մենք փլեյ-օֆֆ դուրս գալու հիանալի շանսեր ենք պահպանում։ 7 տարի առաջ մենք շոկի ենթարկեցինք Իսպանիային, և ես երազում եմ, որ դա նորից տեղի ունենա։ Ֆուտբոլում ոչինչ չես կարող կանխատեսել»,- Համշիկի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Սլովակները հաջորդ խաղը կանցկացնեն Իսպանիայի հավաքականի հետ Սևիլիայում։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 23-ին։