«Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն իր մարզչական շտաբին միանալու համար ակումբ է հրավիրել Միլանի նախկին խաղացող Ալեսանդրո Նեստային: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի, «Ֆրոսինոնեի» գլխավոր մարզիչը քննարկում է առաջարկը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին «Յուվենտուսը» հայտարարեց Մաուրիսիո Սարիի պաշտոնանկության մասին: Գլխավոր մարզիչ նշանակվեց Թուրինյան թիմի և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն: