«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հույս է հայտնել, որ «Բարսելոնան» դուրս չի գա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ:
«Ես չեմ խաբի, նախընտրում եմ, որ «Բարսելոնան» դուրս չգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Նրանք մրցաշարի հաղթողի հավակնորդ են ու մեր մրցակիցներից մեկը, նրանք ֆանտաստիկ կազմ ունեն: Ես նախընտրում եմ, որ նրանք պարտվեն Չեմպիոնների լիգայում ու Իսպանիայի առաջնությունում: Որքան շատ ուժեղ թիմեր դուրս մնան, այնքան լավ մեզ համար», – Կարվախալի խոսքերն է մեջբերել Marca-ն:
«Բարսելոնան» խմբային փուլի 4 խաղում 8 միավոր է վաստակել և գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը: