«Լոռի» ՖԱ է տեղափոխվել ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսսելսկին։ Այս մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը «Կայրաթի» սան է, հանդես է եկել նաև «Ժետիսուում», «Օկժետպեսում», «Կայսարում» և իսրայելական «Հապոել Պետահ Տիկվայում»։
Ղազախստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 74 հանդիպում, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ռուդոսսելսկին նաև 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի Մ21 հավաքականում։