ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին խոսել է «Բավարիայի» դեմ կայանալիք ՉԼ եզրափակչի մասին։
«Չեմպիոնների լիգայում խաղալը միշտ դժվար է։ Մինչև հիմա անհավանական ճանապարհ ենք անցել։
Մնացել է 90 րոպե։ Դրանք մեր ֆուտբոլիստների կյանքի և ակումբի պատմության ամենակարևոր 90 րոպեներն են։ Պետք է պատրաստ լինել»,- Վերատիի խոսքերն է փոխանցում Goal-ը։
ՉԼ եզրափակիչը կկայանա կիրակի օրը՝ օգոստոսի 23-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։