ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին և թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կկարողանան մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբաին փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, հայտնում է RMC Sport-ը: Ֆրանսիական պարբերականի փոխանցմամբ, երկու ֆուտբոլիստն էլ արդեն վերսկսել են մարզումները:
Ընդ որում նրանք մարզվում են առանց սահմանափակումների: Իսկ նրանց՝ «Սիթիի» հետ խաղին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի վաղը՝ սեպտեմբերի 27-ին:
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի՝ ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին: Հանդիպման մեկնարկը 23:00-ին է: «Սիթին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ջախջախել է «ՌԲ Լայպցիգին» 6-3 հաշվով: ՊՍԺ-ն իր հերթին ոչ-ոքի է խաղացել «Բրյուգեի» հետ (1-1):
Մեսսին վնասվածք է ստացել Լիգա 1-ի՝ «Լիոնի» հետ խաղում: Վնասվածքի պատճառով Մեսսին բաց է թողել «Մետցի» (2-1) և «Մոնպելյեի» (2-0) հետ խաղերը: Վերատին սեպտեմբերի 5-ից խաղադաշտ դուրս չի եկել: