Երևանի «Ուրարտուն» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ VBET ՀՊԼ-ի առաջին 3 միավորն, արդեն պաշտոնապես, «հանձնվել» է իրենց.
«Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ քննվեց նաև Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Լոռի» — «Ուրարտու» խաղին վանաձորյան ակումբի կողմից հանդիպմանը չներկայանալու հարցը։
Նիստի անդամները «Լոռիի» չներկայանալը համարեցին անհարգելի և համաձայն ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկեց առաջ խաղը հետաձգելու խնդրանքով «Լոռին» դիմել էր ՀՖՖ-ին, սակայն վերջինս չստանալով «Ուրարտուի» համաձայնությունը, մերժել էր վանաձորյան ակումբին: Որպես պատճառ, «Լոռին» բերել էր այն փաստարկը, որ թիմն ամբողջությամբ կազմավորված չէ, նաև, պայմանավորված հուլիս ամսին թիմում գրանցված մի շարք վարակման դեպքերով: