Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դժգոհություն էր հայտնել Ռուսաստանի հավաքականի համար adidas ընկերության արտադրած նոր խաղաշապիկներից:
ՌՖՄ-ում քննադատության են ենթարկել հանդերձանքի որակը, ինչպես նաև այն, որ դիզայնը քիչ բանով է տարբերվում նախորդից: Բացի այդ, վերնաշապիկի թևքի հատվածում ռուսական դրոշը թարս է:
Միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելգիայի և Սան Մարինոյի դեմ առաջիկա հանդիպումներում Ռուսաստանի ազգային թիմը հանդես կգա նախկին խաղաշապիկներով: