Լեգենդար Ռոնալդինյոն դեռևս անհայտ առաքելությամբ վերադարձել է «Բարսելոնա»:
Ֆուտբոլիստը ակումբի համալիրից լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում.
«Ես տանն եմ: Աստծո շնորհիվ այսպիսի հարգալից վերաբերմունքի եմ արժանացել: Շուտով կլինեն նորություններ»,- գրել է բրազիլացին:
Դեռևս հայտնի չէ, թե 39-ամյա նախկին ֆուտբոլիստը ինչ պաշտոն է զբաղեցնելու կամ գործառույթ կատարելու:
«Կախարդը» 2003-ից 2008 թվականներին է հանդես եկել «Բարսայում»: 2017 թվականին Ռոնին նշանակվել էր «Բարսելոնայի» դեսպան աշխարհում: