Արսեն Վենգերը հերքել է Հոլանդիայի հավաքականը գլխավորելու հավանականության մասին տեղեկությունը:
«Ես անհասանելի եմ: Այդ թեմայով ոչ մեկի հետ չեմ շփվել: Գաղափար չունեմ՝ որտեղից է եկել այդ տեղեկությունը, բայց հաստատ ինձնից չի եկել»,-ասել է Վենգերը:
Հաղորդվում էր, որ Վենգերը պատրաստ է Հոլանդիայի հավաքականի ղեկին փոխարինել Ռոնալդ Կումանին:
Կումանին փոխարինողի մյուս տարբերակը Լուի վան Գաալն է:
Վենգերը «Արսենալից» հեռանալուց հետո ոչ մի տեղ չի աշխատել: