«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պետք է կարիերան շարունակի անգլիական Պրեմիեր-լիգայում։
«Ինչո՞ւ Հոլանդը պետք է տեղափոխվի ԱՊԼ․ անգլիական ֆուտբոլը գերիշխում է Եվրոպայում, քանի որ հենց այնտեղ են պտտվում ամենամեծ փողերը։ Իսկ լավագույն ֆոտբոլիստները ցանկանում են հնարավորինս շատ գումար վաստակել։ Հոլանդը կդառնա հաջորդ թոփ-հարձակվողը Մբապեից հետո, նա սուպերտաղանդավոր է։ Նրա ամբիացիները, գոլերի ու հաղթանակների հանդեպ նրա քաղցն առանձնացնում են նրան։ Նա ցանկանում է հաղթել, նա ունի մեծագույն ֆուտբոլիստի բոլոր որակները»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հավաստիացնում են, որ ՊՍԺ-ն պատրաստ է 200 մլն եվրո առաջարկել «Բորուսիային»։ Բայց Էրլինգի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։