«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է՝ իրեն հավաքականի ճամբարից հեռացնելու որոշումը.
«Բոլերը գիտեին, թե ինչքան կարևոր էր հավաքականի առաջիկա հանդիպումն ինձ համար: Բոլորը նաև գիտեն, որ ես ինձ կարողանում եմ կոռեկտ պահել: Ես և Գոմեսը ամեն ինչ պարզել ենք և շարժվում ենք առաջ: Ֆուտբոլը սպորտ է, որի ժամանակ էմոցիաները երբեմն հասնում են եզրագծին, և ես ունեմ այնքան տղամարդկություն խոստովանելու, որ այդ պահին էմոցիաները հաղթեցին ինձ: Եկեք մոռանանք այս ամենն ու կենտրոնանանք առաջիկա խաղի վրա»,- եզրափակել է Ստերլինգը:
Հիշեցնենք, որ Ստերլինգը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշմամբ, Գոմեսի հետ բախման պատճառով հեռացվել է հավաքականի ճամբարից: