«Լոռի» ՖԱ-ն հրավիրել է ֆուտբոլային հանրության ուշադրությունը «Նոայի» հետ հանդիպման վրա։
«Մրցավարական սխալներ, որոնց պատճառով հերթական անգամ տուժեց Լոռի ՖԱ-ն»,- գրված է հայտարարությունում:
Ակումբը վրդովված է, թե ինչու՞ հանդիպումներին ներկա չի գտնվում ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը․ «Կարծում ենք, Միխալ Լիստկևիչն ի պաշտոնե պետք է ներկա լինի ՀՀ առաջնության հերթական տուրի գոնե կենտրոնական եւ կարեւոր հանդիպումներին։ Անհասկանալի է, թե ինչու՞ է նա հայրենիք մեկնում մեր առաջնության թեժ հանդիպումների ժամանակահատվածում»։
Ակումբը հայտարարությանը կից հրապարակել է նաև տեսություն, որտեղ ներկայացրել է մրցավարների կողմից ՀՀ առաջնության՝ Լոռի ՖԱ վերջին երկու հանդիպումների ընթացքում կայացրած մի շարք որոշումներ, որոնք անհիմն է համարում։
Մանրամասները` այստեղ: