Վանաձորի «Լոռին» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին: Վանաձորյան թիմին է միացել Հայաստանի Մ-21 տարեկանների պաշտպան Արսեն Եղիազարյանը:
Եղիազարյանը «Ուրարտուի» (նախկին «Բանանց») սան է, որտեղ հանդես է եկել երկար տարիներ։
«Ուրարտու 2-ի» կազմում մասնակցել է 50 հանդիպման, դարձել 6 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացել է Հայաստանի Մ-16, Մ-17, Մ-18 հավաքականներում։ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում, ավագի թեւկապով, մասնակցել է Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որի ընթացքում գրավել է Իսպանիայի հավաքականի դարպասը։
Եղիազարյանի հետ կնքվել է 1+2 ֆորմատով պայմանագիր: