Այսօր Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղում հանդիպեց Վիեննայի «Աուստրիայի» և ջախջախիչ հաղթանակ տարավ՝ 11-2 հաշվով:
Առաջին խաղակեսում «Բորուսիան» խփեց չորս գնդակ. Ջովաննի Ռեյնան դուբլի հեղինակ դարձավ, մեկակակն անգամ էլ աչքի ընկան Ռաֆայել Գուերեյրոն և Մանուել Ֆերայը:
Երկրորդ խաղակեսում ավստրիացիների դարպասը գրավեցին Ջեյդոն Սանչոն, Էմրե Ջանը, Մարիուս Վոլֆը, Տորգան Ազարը, Ջուդ Բելինգհեմը, Թեյլան Դումանը և Նիկո Շուլցը:
Schluss in Altach! Der #BVB macht elf Buden gegen @FKAustriaWien und gewinnt damit auch den zweiten Test der Vorbereitung. #BVBFAK pic.twitter.com/rjuyuuXKXz
— Borussia Dortmund (@BVB) August 16, 2020