Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր մարզչական շտաբի հետ այցելել էր «Ուրարտու» մարզահամալիր, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հավաքականի մարզչական անձնակազմի ներկայացուցիչների հետ շրջայց են կատարել «Ուրարտուի» մարզահամալիրում։ Խոակին Կապարոսի շտաբը շրջել է բազայի ողջ տարածքով, եղել մարզադաշտերում, ծանոթացել ակումբի ենթակառուցվածնքերին, ֆուտբոլիստների վերականգնման ու կեցության պայմաններին։
Կապառոսն իր հերթին նշել է, որ տպավորված է տեսածով ու այն մտքին է, որ նման մարզաբազան լավ ֆուտբոլիստներ ունենալու գլխավոր հիմքն է։