ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել ՄՅՈւ-ի և Նիգերիայի հավաքականի հարձակվող Օդիոն Իգալոյի ծառայություններով, տեղեկացնում է Le Parisien-ը:
Ֆրանսիական ակումբը փոխարինող է փնտրում Էդիսոն Կավանիին, ով հեռացել է Լիգա 1-ի գործող չեմպիոնների կազմից:
Նշվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարներն արդեն կապվել են Իգալոյի գործակալի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերի մանրամասները:
Հիշեցնենք, որ Իգալոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Շանհային»: 31-ամյա հարձակվողը վարձակալական հիմունքներով է հանդես գալիս ՄՅՈւ-ի կազմում: