«Լիլը» հայտարարել է «Գենտի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջոնաթան Դեյվիդի տեղափոխության մասին: Ֆրանսիական ակումբը հնգամյա պայմանագիր է կնքել 20-ամյա կանադացու հետ:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, տրանսֆերի արժեքը կազմել է 32 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Դեյվիդը անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 23 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:
🔴 Jonathan David au LOSC, c’est fait !
Lire le communiqué 👉 https://t.co/TVWgfkpfQz pic.twitter.com/GiEzJKGu8k
— LOSC (@losclive) August 11, 2020