ՊՍԺ-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով «Ատալանտային»: Այդ կերպ, ակումբը 25 տարի անց նորից կարողացավ հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը:
Վերջին անգամ փարիզցիները ՉԼ եզրափակիչ դուրս էին եկել 1995 թվականին ու երկու խաղյա դիմակայությունում զիջել էին «Միլանին» (0-1, 0-2): Վերջին երեք մրցաշրջաններում ՊՍԺ-ն մրցաշարից դուրս է մնացել 1/8 եզրափակչից, իսկ նախորդ մրցաշրջանում, օրինակ, վճռորոշ գնդակը բաց թողեց ՄՅՈՒ-ից վերջին րոպեներին:
ՊՍԺ-ն ՉԼ կիսաեզրափակչում կհանդիպի «Լայպցիգ»-«Ատլետիկո» զույգի հաղթողի հետ: