«Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հռոմեական ակումբի ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի աշխատավարձը հասցնել 3 միլիոն եվրոյի՝ գումարած բոնուսները: Կողմերի ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բարսելոնան»: