Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Զենիթը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոտորին»։
Սերգեյ Սեմակի սաները խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գոլ խփեցին ու առավելության հասան մրցակցի նկատմամբ։ 21-րդ րոպեին Արտյոմ Ձյուբան բացեց հանդիպման հաշիվը։ 79-րդ րոպեին աչքի ընկավ Սեբաստիան Դրիուսին։ «Զենիթը» հաղթեց 2-0 հաշվով։
Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Մանուչարյանը կարիերան շարունակելու է «Ռոտորում»։ Այսօր Մանուչարյանը իր թիմի պահեստային նստարանում էր, սակայն, ինչպես և սպասվում էր, չմասնակցեց հանդիպմանը։