Ալֆոնս Արեոլայի վարձակալության ժամկետը «Ռեալում» ավարտվել է, ու նա վերադարձել է «Պարի Սեն Ժերմեն»։ Սակայն Կեյլոր Նավասի՝ փարիզյան ակումբի 1-ին համար լինելու փաստը կարող է խանգարել ֆրանսիացուն խաղաժամանակ ստանալ ՊՍԺ-ում։
Goal-ը գրում է, որ Ալֆոնս Արեոլան կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ տեղափոխվելով «Չելսի»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա դարպասապահը անգամ տուն է գնել Լոնդոնում իր հավանական տեղափոխությանն ընդառաջ։
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը գոհ չէ Կեպա Արիսաբալագայի խաղից ու ցանկանում է նոր դարպասապահ ունենալ թիմում։
Արեոլան «Ռեալում» վարձակալության շրջանում մասնակցել է Լա լիգայի ընդամենը 9 խաղի։