Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Անդրեա Պիռլոյի՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին.
«Նախ, անակնկալ էր, որ «Յուվեն» դուրս մնաց ՉԼ-ից. ես նրանցից ավելին էի սպասում, բայց այս տարի ամեն ինչ շատ դժվար ու բարդ էր: Մասնավորապես, այն ակումբների համար, որոնք լուրջ փոփոխությունների էին գնացել: Այդպիսին էր նաև «Յուվեն»: Սարին չկարոցավ թիմում «դնել» իր ֆուտբոլը:
Պիռլոյի բախտը բերել է, որ աշխատանքը սկսում է այդպիսի թիմում: Ես մարզչական կարիերան սկսել եմ «Ֆիորենտիայից», ոչ թե «Յուվեի» պես ակումբից:
Կատակը մի կողմ, եթե ես փնտրեի մարզիչ, կընտրեի Պիռլոյին կամ Դե Ռոսսիին: Նրանք հրաշալի են հասկանում ֆուտբոլից: Կուզեի նրանց հետ աշխատել:
Ամեն մեկը ինչ-որ կետից է սկսում: Անդրեան ընտրել է այս ճանապարհը: Հաջողություն եմ մաղթում նրան»,-ասել է Մանչինին: