«Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն վերադարձել է գերմանական ակումբի ճամբար ու վերսկսել մարզումները:
Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Սանչոն շարունակում է մնալ թիմի հետ՝ որպես «Բորուսիայի» ֆուտբոլիստ՝ չնայած ակումբը շարունակում է բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անգլիացի վինգերի տրանսֆերը գնելու շուրջ:
Կողմերի միջև դեռևս որևէ համաձայնություն ձեռքբերված չէ: Անձնական դրույթները խնդիր չեն ՄՅՈՒ-ի համար:
Սանչոն «Բորուսիայի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից: